Սոչիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով օգոստոսի 12-ին ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության (ԵվրԱզԷՍ) փաստաթղթերի փաթեթ՝ ներառյալ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի նախագծի վերաբերյալ որոշումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դրանից բացի, որոշում է ստորագրվել է ԵԱՏՄ անդամ երկրներում ապրանքների հետեւելիության, վերահսկիչ  նիշերով (նույնականացման) առանձին կարգի ապրանքների մակնշման մեխանիզմի իրականացման մասին, Միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման եւ շրջանառության մասին որոշումը՝ կապված Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ղըրղըզստանի անդամակցության հետ եւ Օզոնը քայքայող նյութերի եւ դրա պարունակությամբ արտադրանքի տեղափոխման մասին համաձայնագրին Ղըրղըզստանի միանալու մասին արձանագրությունը: