Մոսկվայի մետրոպոլիտենում ոստիկանության աշխատակիցը գրողին է վերադարձրել 4 մլն ռուբլով պայուսակը, որը վերջինը մոռացել էր «Մարքսիստկայա կայարանում»: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Գործակալության տվյալներով՝ գրողը պայուսակը վագոնում է թողել տուն վերադառնալիս: Հույս չունենալով, որ կորուստը կգտնվի, նա ոստիկանություն է դիմել միայն հաջորդ առավոտ:





























