Մի-17 ուղղաթիռի անձնակազմի վեց անդամ, որոնք Աֆղանստանում գերի էին ընկել կոշտ վայրէջքից հետո, ազատվել են եւ հասցվել Իսլամաբադ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է երկրի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմեդ Նաֆիս Զաքարիան:
«Փենջաբի կառավարության ուղղաթիռի վեց մարդուց բաղկացած անձնակազմը, որն Աֆղանստանում կորել էր 2016 թվականի օգոստոսի 4-ին, ազատ է արձակվել եւ այսօր ժամանել է Իսլամաբադ», — հայտնել է նա:
Ազատվածների թվում է ռուսաստանցի ղեկապետ Սերգեյ Սեւաստյանովը, հավելել է նա:
Զաքարիայի խոսքով, փոխանակումը տեղի է ունեցել աֆղանապակիստանյան սահմանին, որտեղ աֆղանական ցեղերի ներկայացուցիչներն անձնակազմին փոխանցել են պակիստանյան ավագներին, ինչից հետո օդաչուներին հասցրել են Իսլամաբադ:





























