ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Թուրքիա կայցելի: Այդ մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը:  

«Հուլիսի 15-ից հետո (Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից) ԱՄՆ-ի դիրքերը բարելավվել են եւ այն սկսել է գործել: Մեզ կայցելի փոխնախագահ Բայդենը», - ասել է նա, հայտնում է Dogan-ը:

Reuters-ը հայտնում է, որ Բայդենը Թուրքիա կայցելի օգոստոսի 24-ին: