Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իշխանության գալուց ավելի քան երկու տարի հետո Twitter-ում բաժանորդների թվով առաջ է անցել Բոլիվուդի գլխավոր աստղերից մեկից՝ Ամիթաբհա Բաչչանից:
Մոդիի եւ նրա համխոհների առանձնահատուկ գծերից մեկն է հաղորդակցության արդի միջոցներից ակտիվ օգտվելը: Քաղաքական գործիչը սոցցանցերն ակտիվ օգտագործել է 2014-ի գարնանն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ, իսկ այժմ երկրի քաղաքացիների հետ կապի համար նույնիսկ սեփական բջջային հավելվածն է օգտագործում:
Հունվարին Մոդին առաջ էր անցել Բոլիվուդի «արքա» դերասան Շահրուհա Հանից, իսկ հիմա՝ բոլիվուդյան մեկ այլ ծանրքաշայինից՝ Ամիթաբհա Բաչչանից: Վերջինն այժմ 21 մլն 854 հազար բաժանորդ ունի: Մոդին 18 հազարով ավելի բաժանորդ ունի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մոդին նախկինի պես Twitter-ի ամենահանրահայտ քաղաքական գործիչներից մեկն է: Նա զիջում է միայն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որը 76,7 մլն բաժանորդ ունի: Հաշվի առնելով, որ հունվարին Օբաման կլքի պաշտոնը՝ Մոդին կարող է Twitter-ում դառնալ ամենահանրահայտ գործող համաշխարհային առաջնորդը:





























