Սլովենիայի եւ Չեխիայի իրավապահ մարմինները համատեղ ուժերով ձերբակալել են Չեխիայում ահաբեկչությունների իրականացման փորձի մեջ կասկածվողների:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հանցագործները սպառնացել են, իշխանություններից խոշոր փրկագին չստանալու դեպքում, թունավորել խմելու ջուրը եւ տարածել Էբոլայի բացիլը:
Բուհերից մեկի ուսանողը, որը թունավոր նյութերին հասանելիություն է ունեցել, ձերբակալվել է Շվեդիայում. ոստիկանության ձեռքում տեսանյութ կա, որտեղ նա պահեստարանից թույն է հանում:
Քննության վարկածով՝ Սլովենիայում գտնվող նրա հանցակիցը թույնը պետք է տեղափոխեր Չեխիա: Հավաքված ապացույցներն առավել քան բավարար են մեղադրանք առաջադրելու համար: Քննությունը շարունակվում է:





























