Գերմանիայի «Այլընտրանք Գերմանիայի համար» պոպուլիստական աջակողմյան կուսակցության ղեկավար Ֆրաուկե Փեթրին կոչ է արել ապաստան չստացած փախստականներին տեղավորել Եվրոպայի սահմաններից դուրս գտնվող կղզիներում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քաղաքական գործիչը ենթադրաբար նկատի է ունեցել Մանուս եւ Նաուրու կղզիները, որտեղ փախստականներ է տեղավորում Ավստրալիան:
«Ապօրինի ներգաղթյալները եւ ապաստան փնտրող անձինք, որոնց դիմումները մերժվել են, կտեղավորվեն Եվրոպայի սահմաններից դուրս 2 կղզիներում, որոնք պաշտպանվում են ՄԱԿ-ի կողմից»,- ասել է կուսակցության ղեկավարը:





























