Թուրքիայի իշխանությունները մերժել են Հյուսիսային Կիպրոսից զորքերը դուրս բերելու Հունաստանի պահանջը: Այս մասին հայտնում է Anadolu-ն:

Թուրքիայի ԱԳՆ-ն գրավոր դիմումով մերժել է հույն գործընկերների պահանջը՝ նշելով, որ  Կիպրոսի հարցում պայմաններ առաջադրելը կասկածի տակ է դնում Հունաստանի անկեղծությունն ու ակնկալիքերը:

Հունաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Հյուսիսային Կիպրոսի տարածքից թուրքական զորքերի դուրսբերումը Կիպրոսի հիմնախնդրի լուծման հիմնարար պայմանն է:

Նշենք, որ 1974-ին Կիպրոսի հյուսիսային հատվածում ձեւավորվել էր Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, որը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից: