Լոնդոնի համալսարանական քոլեջի եւ Բրեդֆորդի համալսարանի բրիտանացի հնագետները պատմել են նոր յուրահատուկ ծիսական շինության մասին, որը նրանք հայտնաբերել են Սթոունհենջից ոչ հեռու, հայտնում է Informing–ը։

Ուիլթշիրի կոմսությունում կա եւս մեկ հնագույն շենք, որի ծագման եւ նշանակության մասին մարդիկ դեռ շատ քիչ բան գիտեն։ Գիտնականները նշում են, որ հնագույն կառույցը Սթոունհենջից մոտավորապես 2 մղոն հեռավորության վրա է գտնվում եւ կազմված է մի քանի տասնյակ փայտե սյուներից՝ յուրաքանչյուրը՝ 6-7 բարձրությամբ։ Այդ շրջանի տրամագիծը 500 մ է։

«Հնարավոր է, մենք գործ ունենք կրոնական կամ քաղաքական հակազդեցության վկայության հետ»,– նշում են հետազոտողները։

Նրանք ենթադրում են, որ Սթոունհենջն ու վերջերս հայտնաբերած շինությունը կառուցվել են հակամարտող ճամբարների կողմից։