Տնային կենդանիների կյանքը հնարավոր է երկարացնել: Իրականացրած փորձարկումներից հետո այսպիսի եզրակացության են հանգել Վաշինգթոնի համալսարանի գիտնականները, հայտնում է Informing-ը:

Դրան է նպաստում ռապամիցին կոչվող դեղամիջոցը, որը լայնորեն օգտագործվում է փոխպատվաստման մեջ եւ կանխում է դոնորական օրգանների անջատումը: Այս դեղամիջոցի ներարկումից հետո կրծողների կյանքը երկարել է 25 տոկոսով:

Հաջորդ փուլում այն փորձարկվել է շների վրա: Մասնակցել են 24 ոսկեգույն ռետրիվերներ, լաբրադորներ եւ գերմանական հովվաշներ:

Գիտնականները շների սննդի մեջ ավելացրել են ռապամիցինի փոքր չափաքանակ: Արդյունքում՝ շների սրտի աշխատանքը լավացել է, նաեւ ընդհանուր առողջական վիճակը:

Մասնագետները պնդում են, որ կենդանիների կյանքը միջինը երկարել է 4 տարով: