Աշխարհում կան մարդիկ, որոնք զբաղվում են նրանով, ինչը դուր է գալիս իրենց եւ միաժամանակ լավ վաստակում են: Նրանք որոշակի հատկանիշներ ունեն, որոնք միավորում են նրանց: Այդ հատկանիշներն են պարզել Կորնելի համալսարանի գիտնականները:
Նախ` նրանց հատուկ է լիակատար ընկալումը նրա, թե ինչով են զբաղվում: Նրանց կարելի է իսկական փորձագետներ կոչել: Նախորդ հետազոտությունները ցույց են տվել որ ամենաերջանիկն այն մարդիկ են, որոնք կարող են իրենց ուժեղ կողմերը միավորել սովորական կյանքի հետ: Որեւէ ոլորտի փորձագիտական գիտելիքը թույլ է տալիս նաեւ ավելի լավ վաստակել, հայտնում է Planet-today-ը:
Երկրորդն այն գիտակցումն է, որ իրենց աշխատանքն օգնում է մարդկանց եւ աշխարհն ավելի լավն է դարձնում: Կամ, ամեն դեպքում, ավելի վատը չի դարձնում: Դա էականորեն բարձրացնում է տրամադրությունը:
Երրորդ. Նրանք ուրախությամբ ընկղմվում են իրենց աշխատանքի մեջ: Ամեն ինչ շատ պարզ է. երբ զբաղմունքը դուր է գալիս, անհնար է պոկվել դրանից: Բացի այդ, երբ մտնում եք որոշակի ռիթմի մեջ, կասկածները վերանում են: Դրանց փոխարեն գալիս է ստեղծագործական կյանքը եւ երջանկությունը:
Այնպես որ, եթե ձեր արած աշխատանքը ձեզ հարմար չէ, ամեն ինչ ձեր ձեռքում է: Դուք միշտ կարող եք որեւէ նոր բան սովորել, փոխել գործունեության դաշտը եւ այնպես անել, որ աշխատանքի մասին մտքերը ոչ թե զզվանք եւ հորանջ առաջացնեն, այլ անհամբերություն եւ հաջորդ օրվա կանխավայելում:





























