Կանանց հարցերով ֆրանսիացի նախարար Լորանս Ռոսինյոլը կոչ է արել պայքարել բուրկինիի դեմ:
Նախարարը քննադատել է լողափերում բուրկինի՝ մահմեդական կանանց լողազգեստ հագնելու դեմ, որը, իսլամի նորմերի համաձայն, մարմինն ամբողջովին փակում է: Europe1 ռադիոկայանի փոխանցմամբ՝ նախարարը բուրկինին «հնացած» է անվանել եւ կոչ արել պայքարել դրանց դեմ:
Միաժամանակ, նախարարը նշել է, որ այդ հնացած մնացուկի դեմ պետք է պայքարեն սառնասիրտ քաղաքական գործիչները, որոնք չեն հանդուրժում ոչ մի գաղտնի մտադրություն: Նախարարի պարզաբանմամբ՝ գաղտնի մտադրություն ասելով, նկատի ունի, մասնավորապես, ուլտրա-աջերի հայացքները, որոնք «ցանկանում են, որ առաջիկա ամիսներին իսլամը դառնա քննարկման հիմնական թեմա»:





























