Չինաստանում տարեց տղամարդն իր ունեցվածքը կտակել է շանը, գրում է China Daily–ը։

71-ամյա Վան Ջունվուն շանը կտակել է 80 հազար յուան՝ մոտ 12 հազար դոլար։

«Ես ինձ լավ չեմ զգում վերջին ժամանակներս։ Իմ շունը միակ բանն է, որի մասին ես մտածում եմ»,– ասել է տղամարդը։

Շունը նրա ընտանիքի միակ անդամն է մնացել։ Տղամարդու որդին մահացել է ավտովթարից, կինը՝ երկարատեւ հիվանդությունից։ Շանը նա վերցրել էր դեռ քոթոթ ժամանակ, եւ վերջին տարիներին կենդանին նրա միակ ընկերն է եղել։