Ղազախստանում` Կարագանդայից ոչ հեռու գիտնականները աստիճանանման շինություն են հայտնաբերել, որը թվագրել են ուշ բրոնզի ժամանակաշրջանով   (մթա XV-X դարեր), այսինքն ավելի քան 3000 տարի առաջ:   Սաարիկինյան հնագիտական ինտիտուտի արշավախմբի աշխատակիցների սենսացիոն գտածոյի մասին հայտնել է հնագետ Վիկտոր Նովոժենովը: 

Այժմ կառույցից մնացել են միայն ստորին աստիճանները, բայց նախկինում այն նման է եղել Եգիպտոսում Ջոսերի բուրգին, որը հնագույնն է համարվում Երկրի վրա քարե մոնումենտալ շինություններից   (մթա 2650 թ.):

Գյուտը վերագրել են Կենտրոնական Ղազախստանի բեգազի-դանդիբաեւյան հնագիտական մշակույթին, որը հայտնի է իր ժայռային  նեկրապոլիսներով, որոնք զարդարված են քարի մեջ թաղված հարթ բարձր քարերով:  

Հնագետը ենթադրել է, որ դամբարանը կառուցվել է տեղի ցեղի կագանի  (առաջնորդի) համար: Գիտնականները նախատեսել են առաջիկա օրերին սկսել գերեզմանի հիմքի բացումը: Այն ամենը, ինչ կհայտնաբերվի հուշարձանի տարածքում,  Կարագանդայի համալսարանի հնագիտական թանգարանի հավաքածուի մաս կկազմի, հայտնում է Ռոսբալտը: