Հոլիվուդյան օսկարակիր դերասան Ռոբերտ Դե Նիրոն Լոնդոնի կենտրունում բուտիկ-հյուրանոց կբացի: Sky News-ի փոխանցմամբ՝ քաղաքային խորհուրդը համապատասխան թույլտվություն է տրամադրել:
Wellington Hotel-ում 83 սենյակ կլինի, ինչպես նաեւ SPA-սրահ, ռեստորան, փակ ակումբ, առեւտրային տարածք:
Ըստ Gazeta-ի՝ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում նման հյուրանոց բացելու՝ Դե Նիրոյի ծրագրերի մասին հայտնի դարձավ 2016 թվականի սկզբին: Դերասանի խոսքով՝ Լոնդոնն աշխարհի ամենավառ եւ կոսմոպոլիտ քաղաքներից է, եւ հենց քաղաքի սրտում՝ Քովենթ Գարդենում նման հյուրանոց բացելը տրամաբանական է:
Հյուրանոցի շինարարական աշխատանքները սկսվելու են 2017 թվականին, իսկ բացումը նախանշված է 2019-ին:
73-ամյա Դե Նիրոն նաեւ Նյու Յորքի Մանհեթենում գտնվող Greenwich Hotel-ի սեփականատերն է:




























