Ամերիկյան Արիզոնայի նահանգի բնակիչը 150 կգ-ով նիհարել է` մթերային խանութ ուղեւորվելով ամեն անգամ, երբ ցանկացել է ուտել, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«Եթե օրը երեք անգամ գնաս Walmart ունիվերսամ, 9,7  կմ ես անցնում: Դա ուղղակի ապշելու բան է, որովհետեւ նախկինում ես երբեք այսպիսի հեռավորություն չեմ հաղթահարել», - New York Post թերթին տված հարցազրույցում հայտնել է նա:

Ամերիկացին քաշը նվազեցնելու մասին մտածել է, երբ բժիշկները նրան անմխիթար ախտորոշում են տվել: Արյան ճնշումը եւ խոլեստերինի մակարդակը չափազանց բարձր էին:  «Փորս կախվում էր մինչեւ ծնկներս, կուրծքս շերտերով իջնում էր փորիս վրա: Ես ինքս ինձնից  զզվում էի», - վերհիշում է նա:

Այդ ժամանակ նա որոշել է հրաժարվել վնասակար սննդից եւ առողջ սննդամթերքների անցնել: Սակայն դա ցանկալի արդյունքը չի տվել: Արդյունքն ի հայտ է եկել, երբ Պասկուալեն սկսել է մթերքների հետեւից մոտակա ունիվերսամ գնալ ամեն անգամ, երբ քաղց է զգացել:  Այնտեղ նա վճռականորեն անցնում էր պատրաստի ուտեստների վաճառասեղանների   մոտով եւ գնում էր մրգեր, բանջարեղեն եւ ձավարեղեն: 

Առաջին երկու տարվա ընթացքում ամերիկացին 90,7 կգ-ով նիհարել է: Այդ ձեռքբերումը նրան թույլ է տվել մարզասրահ գնալ:  «Երբ ես 294,8 կգ էի կշռում, չէի կարող սպորտով զբաղվել, որովհետեւ ուղղակի չէի տեղավորվում մարզասարքերում», - պարզաբանել է Պասկուալեն: Խանութ գնալու հետ կապված ֆիզիկական վարժությունները հրաշք գործեցին: Երրորդ տարում Արիզոնայի բնակիչը նիհարեց  149,7 կգ-ով:

«Այժմ ես հասկանում եմ, որ օրինակ եմ ծառայում որդուս: Նա չպետք է վերածվի Հաստլիկ Պետի, որպիսին ես էի», - հայտնել է Պասկուալեն: