Մեծ Բրիտանիա ժամանող զբոսաշրջիկների թիվը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեց հետո մեկ ամսվա ընթացքում մեծացել է 18 տոկոսով, հայտնում է Trevelmole պորտալը՝ վկայակոչելով Tourism Alliance-ի հետազոտությունը:
Զբոսաշրջային շուկայի 500 ներկայացուցիչների շրջանում կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ ֆունտ ստերլիգի թուլացումը նպաստել է արտասահմանյան եւ բրիտանցիների շրջանում ներքին զբոսաշրջության զարգացմանը: Սակայն Tourism Alliance-ի տնօրեն Կուրտ Յանսոնը նշել է, որ այդպիսի աճը հավանաբար կարճաժամկետ կլինի: Այս կապակցությամբ ներդրողներն անվստահ են տեղական զբոսաշրջության ապագայի հարցում: