Հելսինկիում ռեստորան է բացվել, որտեղ կերակուր են պատրաստում սննդամթերքի մնացորդներից, հայտնում է Yle-ը:
From Waste to Taste նախագծի կազմակերպիչները հայտարարել են, որ նման մոտեցումը օգնում կլիմայի տաքացման եւ թափոնների խնդրի դեմ պայքարին:
Նախագծի ղեկավար Յոհաննա Կոհվաքան ասել է, որ ռեստորանը պայմանագրեր է կնքել S-ryhmä, Ruohonjuuri ցանցերի խանութների եւ մի շարք մեծածախ խանութների հետ, որոնք անվճար ռեստորանին մքերքներ են մատակարարում, որոնք հակառակ դեպքում թափոնի էին վերածվելու:
Ամեն տարի ֆիննական խանութները թափում են մեկ մարդու հաշվով մոտ 12-14 կգ մթերք:

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























