Ամստերդամում ոստիկանական շունը օգնել է իրաապահներին ավելի քան 1.3 մլն եվրո գտնել, որոնք թաքցված էին այն մեքենայի պահուստային անիվի մեջ, որը ենթադրաբար թմրադիլերներին էր պատկանում: Այս մասին հայտնում է Associated Press–ը:

Այդ հետաքննության շրջանակում ոստիկանները հաջորդ օրը 13 կգ կոկաին են առգրավել կասկածյալների տանը:

Հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է երեք ալբանացի՝ երկու տղամարդ ու մեկ կին: Նրանց կասկածում են թմրանյութերի տարածման ու փողեր լվանալու մեջ: