Մարդու իրավունքների կանադական դատարանը 42 հազար դոլարով տուգանել է սթենդափ կատակերգու Մայք Ուորդին հաշմանդամ տղա Ջերեմի Գեբրիելի մասին երգիծական կատակի համար: Այս մասին հայտնել է Heatstreet–ը:
Երեխան, որը տառապում է Թրիչեր Քոլինզի համախտանիշից, 2006-ին երգել էր Հռոմի պապի համար, ինչպես պարբերականն է նշում, հիմնականում այն բանի շնորհիվ, որ նրան շուտափույթ մահ էին կանխագուշակել: Սակայն հակառակ ամեն ինչին նա ողջ է մնացել, ու ինչպես գրում է The Rebel–ը, լրատվամիջոցների ջանքերով հանրահայտ է դարձել:
Ուորդի մենախոսությունը, որում նա խոսում է Գեբրիելի մասին, նվիրված է եղել հասարակության այնպիսի թերությունների, ինչպիսիք են անհետեւողականությունը, հավակնությունները ու ցուցադրական բարոյականությունը: Նրա ելույթը չէր ցուցադրվել հեռուստատեսությամբ, բայց կատակերգուն դրա մասին հիշատակել էր հարցազրույցներից մեկում: Գեբրիելի ծնողները այդ մասին իմանալուց հետո դատի են տվել Ուորդին: Դատավարությունը տեւել է չորս տարի ու արդյունքում դատարանը որոշել է, որ կատակերգուն պարտավոր է 42 հազար տուգանք վճարել:





























