Ալյասկայում գորշ արջը խեղանդամ է արել երկու մարդու, որոնք տուրիստական արշավի էին մեկնել: Գազանը նրանց վրա էր հարձակվել այն բանից հետո, երբ խումբը  Թոնգասի Ազգային պարկում մոտեցել էր էգ արջին եւ նրա քոթոթին զննելու: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Գիդ էքսկուրսավարները, որոնց վրա հարձակցել էր կենդանին, Wilderness Explorer զբոսանավի անձնակազմի անդամներ են եւ 22 մարդուց բաղկացած խումբն առաջնորդում էին Ալյասկայում:

Նրանց փրկել են Չիչագովա կղզու առափնյա ծառայության ներկայացուցիչները: