Ադրբեջանի իրավապահ մարմինները ձերբակալել են «Ադրբեջանի ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության նախագահի օգնական Ֆաիք Ամիրլիին, հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով կուսակցության մամուլի ծառայությունը:

Մի քանի ժամ առաջ Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների հետաքննության գլխավոր վարչության աշխատակիցները խուզարկել են ձերբակալված գործչի բնակարանը:

Ձերբակալության հանգամանքներն ու պատճառները անհայտ են: