Պետական ունեցվածքից միլիոնավոր դոլարներ յուրացնելու եւ Չիլիի բյուջեից 100 հազար դոլար ապօրինի օգտագործման համար մեղադրում են բռնապետ Աուգուստո Պինոչետի այրուն՝ 93-ամյա Լուսիա Իրիատին, գրում է The Guardian-ը:

Նշվում է, որ Պինոչետի կինը ամուսնու՝ Չիլիի նախագահ լինելու տարիներին՝ 1973-1990 թթ., ղեկավարում էր Չիլիի մայրերի կենտրոնների ֆոնդը, որին պետական անշարժ գույքի տասնյակ օբյեկտներ էին փոխանցվել: Տնօրենների խորհրդի կազմում էին մտնում միայն հագուցյալ բռնապետի այրին եւ դուստրերը: Պարբերականի տեղեկություններով՝ քննիչներին հայտնի է, որ Պինոչետի այրին 123 մլն դոլար արժողությամբ անշարժ գույքի 118 օբյեկտ է ունեցել, ինչպես նաեւ ապօրինի կերպով յուրացրել է դրանց վաճառքից ստացված առնվազն 10 մլն դոլար:

Հաղորդվում է, որ Լուսիան վաճառում էր անշարժ գույքը, իսկ վաճառքից ստացած գումարը փոխանցվում էր արտասահման կամ ուղղակի անհետանում էր: Լրագրողները եւ քննիչները կարծում են, որ փողերը լվացել են Վաշինգթոնում Riggs բանկի միջոցով:

Դատախազությունը պատրաստվում է Լուսիայի դեմ պաշտոնական մեղադրանքներ ներկայացնել: