Նավաստի Քրիստիան Սոսիեն մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել նրա համար, որ լուսանկարել է ատոմային Alexandria սուզանավը, երբ այն գտնվում էր Կոննեկտիկուտի նավահանգստում: Այդ մասին գրում է The Guardian-ը:
Նա պարտավոր կլինի նաեւ վեց տարի անցկացնել տնային կալանքում:
Նշվում է, որ 2009 թվականին նա վեց լուսանկար է արել սուզանավի ներսում` այնտեղ որպես մեքենավար աշխատելիս: Լուսանկարներում երեւում է ատոմային ռեակտորի բաժանմունքը եւ կառավարման կետը: Ինքը` Սոսիեն պատասխանել է, որ ուզում էր ընդամենը ընտանիքին ցույց տալ իր աշխատավայրի լուսանկարները:





























