Չինաստանի հարավում գտնվող Չժունշան օկրուգի գյուղերից մեկում երեք մարդ է զոհվել մեքենայում, որն ընկել է առուն: Ողբերգությունը տեղի է ունեցել այն բանի հետեւանքով, որ մեքենան վարող աղջիկը  պատահաբար արագության ոտնակն է սեղմել արգելակի փոխարեն: Այդ մասին գրում է  Yahoo News-ը:

Տեղի բնակիչները ցատկել են առուն եւ կողքի են շրջել մեքենան, որպեսզի փրկարարները կարողանային ջարդել պատուհանները եւ այնտեղից հանել մարդկանց: 

19-ամյա վարորդից բացի, մեքենայում է եղել նաեւ նրա 51-ամյա հայրը, 17-ամյա ընկերը եւ քույրը, որի տարիքը ճշտել չի հաջողվում: Դեպքի վայր եկած բժիշկներն արձանագրել են աղջկա, նրա հոր եւ ընկերոջ մահը: Քրոջը հիվանդանոց են տեղափոխել, նա կոմայում է:  

Զոհվածի մոտ միայն ավտոդպրոցի աշակերտի վկայական է եղել: