ԿԺԴՀ-ի իշխանությունները իրենց բարձրաստիճան դիվանագետ Տաի Յոն Հոյին, որը Լոնդոնում դիվանագիտական ներկայացուցչությունից Հարավային Կորեա է փախել, անվանել են «հանցագործ», ինչպես նաեւ նրան դասել են «մարդկության թափոնների» թվին: Այդ մասին գրում է The Guardian-ը:

Մեծ Բրիտանիայում ԿԺԴՀ-ի դեսպանի տեղակալ Տաի Յոն Հոն ընտանիքի հետ Հարավային Կորեա է փախել: 

Դա Հյուսիսային Կորեայի ամենաբարձրաստիճան դիվանագետն է, որը  փախել է երկրից նրա ամբողջ պատմության ընթացքում: Նշվում է, որ նա այդ քայլին է դիմել ԿԺԴՀ-ի վարչակարգից դժգոհության պատճառով: