Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտնել է ձախ արմատական ապստամբների դեմ կրակը դադարեցնելու մասին, երկրի բանակն արդեն մի քանի տասնամյակ է` նրանց դեմ պայքար է մղում: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով խաղաղ բանակցությունների հարցով պետության ղեկավարի խորհրդական Ջեսուս Դուրեզային, «որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 21-ին»:
Նշվում է, որ կրակի դադարեցումը կապված է օգոստոսի 22-ին Օսլոյում կողմերի միջեւ խաղաղ բանակցությունների վերսկսման հետ:
Ֆիլիպինների Ազգային դեմոկրատական ճակատը (ԱԴՃ) 1960-ականների վերջից փորձում է ֆիլիպինյան իշխանություններից կոմունիստական գաղափարախոսությամբ ինքնուրույն պետություն ստեղծելու իրավունք ստանալ
Անցած տարիներին կառավարական զորքի դեմ մարտական գործողությունների ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել: Կողմերի հաշտեցման բանակցային գործընթացը փակուղի մտավ մի քանի տարի առաջ, երբ իշխանությունները հրաժարվեցին կատարել ապստամբների պահանջը եւ բանտերից ազատ արձակել այնտեղ գտնվող իրենց բոլոր կողմնակիցներին, որոնց մեծամասնությունը դատապարտվել էր ծայրահեղականության համար:





























