Փոխհրաձգությունը օգոստոսի 20-ին տեղի է ունեցել Կալիֆորնիայի նահանգում` Լոս Անջելեսի մոտակայքում գտնվող ակումբում: Երկու տղամարդ, որոնք ենթադրաբար սկսել էին հրաձգությունը, սպանվել են: Այդ մասին հայտնում է Los Angeles Times-ը:
Պարբերականը նշում է, որ կրակել են սկսել վաղ առավոտյան: «Xposed Gentlemen’s Club» հաստատությունում այդ ժամանակ մոտ 15 մարդ է եղել: Նախնական տվյալների համաձայն, կրակել են սկսել երկու տղամարդ, նրանք տեղում սպանվել են ակումբի զինված պահապանների կողմից: Վերջիններս վնասվածքներ են ստացել եւ հիվանդանոց են տեղափոխվել:
Կրակողների դրդապատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:





























