Զինված ընդդիմության գրոհայինները օգոստոսի  20-ին ռեակտիվ համակարգերից համազարկային կրակ են բացել Հալեպի Էլ-Համդանիա թաղամասի վրա, որը Դամասկոսից   360 կմ հեռավորության վրա է եւ գտնվում է սիրիական բանակի պաշտպանության տակ: Այդ մասին հայտնում է   «Սուրիա ալ-Էն» լրատվական պորտալը:

Նրա տեղեկությունների համաձայն, խաղաղ բնակիչների թվում սպանվածներ եւ վիրավորներ կան: Նրանց թիվը ճշտվում է, կան տուժած երեխաներ եւ կանայք: Շտապօգնության մեքենաները թաղամասից դուրս են հանում վիրավորներին: 

Հուլիսի 31-ից Հալեպում 198 մարդ է զոհվել, եւս 830-ը վիրավորվել է: