Տալլինի օդանավակայանի ուղեւորներին օգոստոսի 27-ի գիշերը տարհանել են մի ուղեւորի պատճառով, որը հայտարարել է, թե իր ուղեբեռում պայթուցիկ սարք կա, հայտնում է ոստիկանության Պիխյանսկի պրեֆեկտուրայի մամուլի ծառայությունը: Սպառնալիքի պատճառով օդանավակայանից տարհանվել է 200 մարդ:

Ուղեւորն իր հայտարարությունն արել է ժամը 5:30-ին, մարդկանց օդանավակայանի տարածք են վերդարձրել 6:24-ին: Ներկա պահին ոստիկանները տվյալ ուղեւորին ձերբակալել են: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել «հասարակական կարգի կոպիտ խախտման» մեղադրանքով: Օրինախախտին սպառնում է տուգանք կամ ազատազրկում մինչեւ 5 տարի ժամկետով:

Վերջին երեք օրվա ընթացքում սա համանման արդեն երկրորդ դեպքն է: Հինգշաբթի 39-ամյա հարբած տղամարդը Տալլինի օդանավակայանում հաղորդել էր Կիեւ թռչող օդանավին սպառնացող վտանգի մասին: Սպառնացող հարբած տղամարդն ավելի ուշ ասել է, թե դա կատակ էր: Նրան տարել են ոստիկանական բաժանմունք եւ քրեական հետաքննություն սկսել: