Թուրքիայի հարավ-արեւելքում Դիարբեքիր քաղաքի քաղաքացիական օդանավակայանի շենքի վրա 4 հրթիռ է արձակվել, հաղորդում է Reuters-ը։

Նախնական տեղեկություններով, հրթիռակոծության հետեւանքով զոհեր չկան։ Օդանավակայանի ուղեւորներին եւ աշխատակիցներին տեղափոխել են անվտանգ վայր։

Տեղի իշխանությունների փոխանցմամբ, հարձակման թիրախը եղել է ոստիկանության անցագրային վերահսկողական կետը։ Միջադեպի պատճառով չվերթների փոփոխություն տեղի չի ունեցել։

Հրթիռակոծության մեջ կասկածում են Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) անդամներին։