Նորվեգացի Կատո Բերնսթեն Լարսենը մտել է հասարակական զուգարանի զուգարանակոնքի մեջ՝ ընկերոջ հեռախոսը դուրս բերելու, բայց չի գտել: Զուգարանը կոյուղուն միացված չի եղել, եւ նա հայտնվել է արտաթորանքով լի բաքի մեջ: Այս մասին գրում է TJ-ը:
Կատոյի խոսքով՝ պարզվեց, որ ինքը բավականաչափ նիհար է՝ անցքից ներս մտնելու համար, բայց չափազանց գեր՝ այնտեղից դուրս գալու համար:
«Վատագույն բանն իմ կյանքում: Այնտեղ նաեւ կենդանի ինչ-որ բան կար: Կարծես ինչ-որ մեկը խայթեց ինձ»,- հայտարարել է երիտասարդը:





























