Օգոստոսի 29-ին պայթյուն է որոտացել Բրյուսելում Քրեագիտության ազգային ինստիտուտի շենքի մոտ, հայտնել է «Ռոյթեր» գործակալությունը: Միջադեպը կատարվել է տեղական ժամանակով մոտ 02:30-ին: Գործակալությունը, հղում անելով բելգիական լրատվամիջոցներին, հայտնում է , որ լաբորատորիայից ոչ հեռու կայանատեղիում պայթեցրել են ավտոմեքենա, որից հետո սկսվել է հրդեհ:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով, շենքում պայթյունի պահին մարդ չկար: Զոհվածների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել:




























