Լոս ԱՆջելեսի միջազգային օդանավակայանը մասամբ փակել են հրաձգության մասին հաղորդագրությունների պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Օդանավակայանի կենտրոնական տերմինալում թռիչքի վերեւի մակարդակն ու ժամանման ստորին մակարդակը փակվել են»- հայտնում է օդանավակայանի աշխատակազմը իր Twitter–ում: Օդանավակայանի ուղղությամբ երթեւեկությունը փակվել է:

Ավելի վաղ հայտնել էին, որ օդանավակայանի ոստիկանությունն ուսումնասիրում է տարածքը հրաձգության մասին չհաստատված հաղորդագրություններից հետո: