Ոստիկանությունը Լոս Անջելեսի օդանավակայանում Զորրոյի հանդերձանքով մարդու է ձերբակալել հրաձգության մասին հաղորդագրություններից հետո, հայտնում են օդանավակայանի ներկայացուցիչները թվիթերում, փոխանցում է Gazeta –ն

Օդանավակայանում չեն ճշգրտել, արդյոք անհայտ տղամարդը հաղորդագրությունների հետ որեւէ կապ ուներ, թե ոչ:

Նշում են, որ օդանավակայանը վերսկսել է աշխատանքը, ամբողջ տարածքը ստուգվել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանությունը փակել է միջազգային օդանավակայանի կենտրոնական տերմինալի բոլոր մուտքերն ու ելքերը ՝ ավիահանգույցի շենքի ներսում հրաձգության մասին հաղորդագրությունների պատճառով: