Նորվեգիայի հարավում լեռնային սարահարթին կայծակի մեկ հարվածից այգու տարածքում ավելի քան 320 հյուսիսային վայրի եղջերու է սատկել, հայտնում է  BNO News-ը:

Նախնական տվյալների համաձայն, միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի  26-ի երեկոյան, երբ կայծակի հարվածները տեսանելի էին նորվեգական Հարդանգեւիդդա ազգային պարկի տարածքում, որը գտնվում է Նորվեգիայի հարավում եւ զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն է վայելում:  

Դեռեւս այն ժամանակ ականատեսը հայտնել էր, որ այգում մեռած եղջերուներ են հայտնաբերել, բայց միայն օգոստոսի  28-ին են իշխանությունները կարողացել հասնել դեպքի վայր` օգնություն հասցնելու: