ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Հնդկաստան ժամանելով` երկու ժամ խցանման մեջ է անցկացրել, որն առաջացել էր հորդառատ անձրեւների հետեւանքով: Այդ մասին   Twitter-ում հայտնել է Bloomberg գործակալության թղթակից Նիկոլաս Վադամսը, հայտնում է   Gazeta-ն:

«Ջոն Քերրին, մյուսների նման, Նյու Դելիում հորդառատ անձրեւի գիշերը խցանման մեջ է մնացել», — գրել է Վադամսը:

Որոշ ժամանակ անց նա ճշտել է, որ Քերրիի ուղին օդանավակայանից մինչեւ նշանակված  վայր երկու ժամ է կազմել` նշելով, որ երեքշաբթի եւս անձրեւ են խոստացել: