Ռուսաստանյան եւ ամերիկյան կողմերի միջեւ բանակցությունները վճռորոշ կլինեն Սիրիայում հրադադարի ռեժիմի վերականգնման համար, հայտնել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ստեֆան դե Միստուրան, հայտնում է  Reuters-ը:

«Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցություններն այս շաբաթ վճռորոշ կլինեն հրադադարի վերականգնման հարցում», — ասել է նա:

Նա նաեւ ափսոսանք է հայտնել երկրում հումանիտար իրավիճակի վատացման կապակցությամբ եւ հակամարտության քաղաքական հանգուցալուծման կոչ է արել: