Սոմալիում ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով հինգ զինվոր է զոհվել, հայտնել է Reuters–ը:

Նշում են, որ պայթյունը տեղի է ունեցել նախագահի նստավայրի մոտ:

Ընդ որում նշում են, որ զոհերի թիվը կարող է դեռ ավելանալ:

Նախնական տվյալներով պայթյունի համար պատասխանատվությունը ստանձնել է «Աշ Շաբաաբ» խմբավորումը:

2012 թ. «Աշ Շաբաաբը» միավորվել է «Ալ Կաիդայի» հետ: