Ամերիկյան Օքլահոմա նահանգում ոստիկանությունը կնոջ է ձերբակալել, որին կասկածում են սեփական դստերը գազանաբար սպանելու մեջ: Կինը խաչելությունը զոհի կոկորդն է մտցրել՝ սատանային քշելու համար: Այս մասին գրում է Newsru-ն:

49-ամյա Խուանիտա Գոմեսի նկատմամբ հետաքննություն է սկսվել այն բանից հետո, երբ օգոստոսի 27-ին Օքլահոմայի տներից մեկում հայտնաբերվել է 33-ամյա Ժենեւա Գոմեսի դին: Աղջկա մարմինը գետնին դրված է եղել խաչի տեսքով, կրծքին՝ հսկայական խաչելություն:

Քննիչների հետ զրույցում Խուանիտան հայտարարել է, որ անցյալ շաբաթ դստեր մեջ սատանա է մտել: Լյուցիֆերին քշելու համար կինը ծեծել է դստերը, այնուհետեւ կոկորդը խաչելություն մտցրել:

Ձերբակալության ժամանակ կասկածյալի ձեռքերին արյունազեղման հետքեր եւ հսկայական կապտուկներ են նկատել: Խուանիտան նշել է, որ դուստրը դիմադրում էր իրեն: