Վերաքննիչ դատարանն այսօր՝ օգոստոսի 31-ին, մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի՝ կալանքի որոշումը վերացնելու եւ  գրավի դիմաց նրան ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցւոմ ասաց  նրա  փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

Փաստաբանը նշեց, որ Արմեն Լամբարյանն դատական նիստին ներկա չի գտնվել իր ցանկությամբ: 

Հարցին՝ կներկայացվի Վճռաբեկ բողոք, փաստաբանը պատասխանեց, որ որոշում կկայացնի իր պաշտպանյալի հետ հարցը քննարկելուց հետո:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմեն Լամբարյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) եւ 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը):

Արմեն Լամբարյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում», նա  երկու շաբաթ անց վիրահատության պետք է ենթարկվի: