Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում այսօր գիշերը տեղի ունեցած հրաձգության հետեւանքով առնվազն երեք մարդ է վիրավորվել՝ երկու ոստիկան եւ մեկ քաղաքացիական անձ, հաղորդում է Sun-ը:
«Հարձակումը տեղի է ունեցել քաղաքի Քրիստիանի շրջանում, որից հետո ոստիկանները շրջափակել են այդ շրջանը, որպեսզի գտնեն զինված մարդուն»,-գրում է պարբերականը: Ականատեսները հայտնել են, որ լսել են 9 կրակոցի ձայն:
Թերթի փոխանցմամբ, ոստիկանները փորձել են ձերբակալել տղամարդուն, որն առնչություն է ունեցել թմրամիջոցների հետ, երբ վերջինս հանել է զենքը եւ կրակել ոստիկանների ուղղությամբ: Մեկ ոստիկան վիրավորվել է գլխից, մյուսը՝ ոտքից:





























