ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հինգշաբթի հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարի թեման, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Ռուսաստանի Արտգործնախարարությանը:
«Ուշադրության կենտրոնում է եղել Սիրիայում իրավիճակը, ներառյալ ռուս-ամերիկյան համագործակցության հեռանկարները այնտեղ խրամատավորված ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: Ս.Վ. Լավրովը դարձյալ ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ անհրաժեշտ է, որ սիրիական ընդդիմության` ԱՄՆ-ի հետ կապված կազմավորումները շուտափույթ տարանջատվեն իրենց հետեւում թաքնվող ահաբեկիչներից, որոնք շարունակում են ակտիվ հարձակողական գործողությունները եւ վայրենությունները իրենց գրաված տարածքներում», — ասված է ԱԳՆ-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:




























