«Սասնա Ծռեր» խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով կալանավորված Գագիկ Միքայելյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին,  NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Միքայելյանի փաստաբան Անի Չատինյանը՝ նշելով, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն անթույլատրելի է համար նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:

Անի Չատինյանը նշեց, որ սահմանված ժամկետում բողոքարկելու են Վերաքննիչ դատարան:

Նշենք, որ Գագիկ Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-ի 2-րդ մասով՝ Զանգվածային անկարգություններ: