Բժիշկների վերջին զննման տվյալներով ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը առայժմ նորմայի մեջ է: Այս մասին Կառավարության սեպտեմբերի 2-ի նիստի ժամանակ լրագրողներին հայտնել է ՀՀ Մարդու իրավունքերի պաշտպան Արման Թաթոյանը:

ՄԻՊ աշխատակազմը մշտական կապ է պահպանում այն բանտի հետ, որտեղ գտնվում է կալանավորված Ղուկասյանը: Օգոստոսի 31-ին ու սեպտեմբերի 1-ին նրան այցելել են ՄԻՊ աշխատակազմի աշխատակիցները: Անցած հանգստյան օրերին նրան զննել են քրեակատարողական հաստատության բժիշկները, իսկ դրանից հետո՝ այն բժիշկը, որին հրավիրել էին նրա խնդրանքով:

«Մենք օգնել ենք, որպեսզի սոնոգրաֆիստն ու լաբորանտը կարողանան արյան անալիզ վերցնել»

Օգոստոսի 29-ին վերցված անալիզների արդյունքները նորմայի սահմաններում են, բայց հացադուլը պահանջում է բժիշկների մշտական հսկողությունը: Մենք նույնպես հետեւում ենք նրա վիճակին»,- հավելել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Հիշեցնենք, որ Ղուկասյանը կալանավորվել է Սարի Թաղում ու Խորենացի փողոցում զանգվածային անկարգություններին մասնակցության մեջ մեղադրանքով ու տեղավորվել Նուբարաշենի բանտում: Օգոստոսի 1-ից նա հացադուլ է հայտարարել: