Անազատության մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանը դադարեցրել է հացադուլը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է ԱՆ քրեակատարողական վարչության լրատվության պատասխանատու Գոռ Ղլեչյանը։
Նշենք, որ Անդրիաս Ղուկասյանը հացադուլ էր հայտարարել օգոստոսի 1–ից։ Նա կալանավորված է հուլիսի 31–ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։





























