Տալլինի Վաբադուզի հրապարակում հայտնվել է գրող Սերգեյ Դովլաթովի՝ 21 մետր բարձրության եւ 19 մետր լայնությամբ պատկերը, հաղորդում է Delfi-ն:

Քաղաքացիական նախաձեռնությամբ տեղադրված այս ցուցապաստառը նվիրված է Դովլաթովի 75-ամյակին: Այսկերպ քաղաքի բնակիչները ցանկանում են աշխարհին ցուցադրել, որ Տալլինը հիշում, հպարտանում եւ ուրախանում է այն ներդրումով, որն ունեցել է անվանի գրողը համաշխարհային գրականության պատմության մեջ:

Ցուցապաստառի ներքեւում Դովլաթովի խոսքերից մեջբերում է. «Բոլորը հետաքրքրվում են՝ ինչ է լինելու կյանքից հետո. մահից հետո սկսվում է պատմությունը»: