Ամերիկյան Հարավային Քարոլինա նահանգում ոստիկանությունը հետաքննում է ծաղրածուի հագուստով անհայտ անձանց հայտնվելու մասին, որոնք երեխաներին դեպի անտառ են գրավում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Reuters-ի տվյալներով՝ Գրնվիլ քաղաքի բնակիչները երկու շաբաթ առաջ հայտարարել են նման առնվազն 8 դեպքի մասին: Որոշ ականատեսների հավաստմամբ՝ ծաղրածուի հագուստով մարդիկ փողերի տրցակ եւ լազերային ցուցանակներ են ցույց տվել՝ դրանք որպես խայթ օգտագործելով:
Ենթադրություններ կան, որ ծաղրածուները կարող են կապ ունենալ ռեժիսոր Ռոբ Զոմբիի «31» սարսափ-ֆիլմի առաջխաղացման արշավի հետ: Սադիստ-ծաղրածուների բանդայի մասին ֆիլմի թրեյլերը Գրինվիլում ցուցադրվել է հինգշաբթի: Ոստիկանությունն առայժմ չի հաստատել այս վարկածը եւ ծնողներին զգուշության կոչ է արել:
«Մենք շատ լուրջ ենք վերաբերվում նման բաներին»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ Ռայան Ֆլուդը: Իրավապահները նաեւ նշել են, որ անհայտ անձինք, ամեն դեպքում, իրավախախտներ են, քանի որ Հարավային Քարոլինայի օրենսդրությունը 18-ից բարձր տարիքի անձանց արգելում է ծաղրածուի կոստյում հագնել:





























