«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանն առաջիկայում կրկին վիրահատության կենթարկվի: Այս մասին այսօր` սեպտեմբերի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը։
«Նրան լուրջ վիրահատություն է սպասվում` ոսկրային: Այժմ նա «Դատապարտյալների հիվանդանոցում» է եւ նրա վիճակն այնքան էլ լավ չէ»,-ասաց պաշտպանը:
Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ Պավել Մանուկյանին կվիրահատեն քաղաքացիական հիվանդանոցում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 19-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում Պավլիկ Մանուկյանը վիրահատության է ենթարկվել:
Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանն ու իր որդին հուլիսի 27-ին ոտքի հրազենային վիրավորում են ստացել ՊՊԾ գնդի տարածքում։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել)։





























