Բրիտանական Սաութհեմփթոնում վերջերս Միլլի անունով բենգալյան կատուն մանկական խաղալիքների պահեստում պահապան է դարձել: Միլլին աշխարհում առաջին կատուն է, որը պաշտոնապես աշխատավարձով մարդու պարտականություններ է կատարում:

Պահեստի տերը պահակ է փնտրել, երբ աշխատողները հետաքրքիր կատվի է նկատել, որը շրջել եւ ուշադիր ստուգել է ամբողջ տարածքը: Այս մասին գրում է ТСН-ը՝ վկայակոչելով Metro-ն:

Կենդանին հասցրել է փորձաշրջան անցնել եւ ապացուցել, որ կարող է պահեստը պահպանել շնից էլ ոչ վատ: Որպես աշխատավարձ Միլլին օրվա ընթացքում ամբողջական սնունդ կստանա, այդ թվում՝ թարմ ձուկ:

Արտասովոր պահապանի գործատուն նշել է, որ կատուն կարողանում է բարձր մլավել, ցավոտ կծել եւ ճանկել: